Անկախության ղողանջներ


    Սեպտեմբերի 20-ին, ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական- երաժշտական ցերեկույթ՝ «Անկախության ղողանջներ» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ընթերցողներ և հյուրեր: Բացման և շնորհավորական խոսքով հանդես եկան Ավ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը։ Ներկաներն ունկնդրեցին անկախության մասին մի շարք ստեղծագործություններ՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ: Երաժշտական կատարումով հանդես եկավ երգիչ, երգահան Արսեն Համբարյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են