«Անկախության սերունդ»


    Սեպտեմբերի 18-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում երիտասարդ ստեղծագործողներ՝ Գոռ Հարությունյանի և Դավիթ Մշեցու հետ։ «Անկախության սերունդ» խորագրով միջոցառմանը երիտասարդ գրողները խոսեցին արդի գրականագիտության, անկախության սերնդի, ժամանակակից հեղինակների և նրանց ստեղծագործությունները ընթերցողին ճիշտ հասցնելու խնդիրների մասին։ Միջոցառումն անցավ հարց- պատասխան ձևաչափով։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են