Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100 ամյակ


    Սեպտեմբերի 11-ին «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան- մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Խաժակ Գյուլնազարյանի ծննդյան 100 և գրադարանի անվանակոչության 20 ամյակներին: Բացման խոսքով հանդես եկավ Խաժակ Գյուլնազարյանի անվան թիվ 15 գրադարան-մասնաճյուղի վարիչ՝ Սուսաննա Սոսոյանը։ Իրենց գրչակից ընկերոջը շնորհավորեցին և հետաքրքիր հուշեր պատմեցին գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը, բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ Սուրեն Մուրադյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը, ռեժիսոր, արձակագիր դրամատուրգ Ռուբեն Մարուխյանը, Խ․Գյուլնազարյանի որդին՝ քիմիական գիտությունների դոկտոր, Արայիկ Գյուլնազարյանը։ Խաժակ Գյուլնազարյանի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին Գայանե Սամվելյանը և Աիդա Ասատուրյանը։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են