Գրադարանի հյուրն էր ՀՀ Լիբանանի Հանրապետության դեսպան Մայա Դաղերը


    Սեպտեմբերի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրն էր Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը: Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի ուղեկցությամբ հյուրը շրջեց բոլոր բաժիններում, ծանոթացավ իրականացվող աշխատանքների, գրադարանի գործառույթների, կազմակերպվող դասընթացների և ակումբների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա ծրագրեր: Տիկին Դաղերը ծանոթացավ գրադարանի ֆոնդի մաս կազմող լիբանանցի գրող, թարգմանիչ, հրատարակիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաժի Նաամանի նվիրաբերած գրականությանը: Լիբանանցի հյուրը իր տպավորությունների մասին կիսվեց գրադարանի բարեկամների սյունաշարում: Դրվեց համագործակցության նոր սկիզբ …

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են