Հանդիպում կանադահայ պատմաբան,դոկտոր Էդիկ Բաղդասարյանի հետ


    Օգոստոսի 27-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում կանադահայ պատմաբան, մշակութաբան, տեղեկատվական-տեխնոլոգիաների մասնագետ, դոկտոր Էդիկ Բաղդասարյանի հետ: Ճարտարապետ-պատմաբան Էդիկ Բաղդասարյանը մասնագիտացած է նաև հայ ժողովրդի պատմության ասպարեզում: Նա հեղինակել և թարգմանել է թվով 150 գիրք և շուրջ 200 հոդված՝ Հայոց պատմության, մշակույթի ինչպես նաև տեխնիկական գիտությունների մասին: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան ԿԳ ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Հեղինակին ողջունեցին բանախոս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը, արձակագիր, հրապարակախոս, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանը, «Հայրենական ապրանք արտադրողներ» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, գրադարանային մասնագետ Ռաֆայել Ղազարյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, բանաստեղծ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ Կորյուն Առաքելյանը։ Երաժշտական կատարմամբ հանդես եկավ գրող, երգիչ, երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը: Ներկաներն ունկնդրեցին Չարենցի և Իսահակյանի ստեղծագործություններից՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ, ինչպես նաև դիտեցին հեղինակի գրահրատարակչական գործունեության մասին պատմող տեսանյութ: Վերջում հեղինակը՝ ամփոփելով շնորհանդեսը, պատմեց իր գրական գործունեության մասին և պատասխանեց ներկաների հարցերին:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են