Հանդիպում Կիմա Կիրակոսյանի հետ


    Օգոստոսի 3-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում կալիֆորնիայի գրողների միության անդամ, գրող, թարգմանչուհի Կիմա Կիրակոսյանի (Կ. Արմեն) հետ: Ողջույնի խոսքով հանդես եկան բանասիրական գիտությունների թեկնածու, գրաքննադատ Անի Փաշայանը, <<Մշակույթի հայկական ֆոնդ>>-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը, բանաստեղծ, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը և այլք: Ներկաներն ունկնդրեցին հատվածներ հեղինակի <<Առանց հիշողությա՞ն Ապրել, Թե՞…>> գրքից ՝ հանդիսության վարող, դերասանուհի Գայանե Սամվելյանի, ասմունքող Աիդա Ասատուրյանի և ՊԲՀ-ի ուսանող, Արթուրի ընթերցմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են