Զորայր Խալափյան 85


    Օգոստոսի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրող, արձակագիր, դրամատուրգ Զորայր Խալափյանի՝ 85-ամյակին նվիրված անտիպ ստեղծագործություների «Այսքան բան» գրքի շնորհանդեսը: Այս ժողովածուն ընդգրկում է հեղինակի ինչպես մամուլում տպագրված հրապարակումները, այնպես էլ անտիպ ստեղծագործությունները,որի հրատարակման կազմակերպումը հեղինակի եղբոր՝ Թեմիկ Խալափյանի աշխատանքի արգասիքն է , ով Զորայր Խալափյանի ձեռագրերից առանձնացրել և ներկայացրել է ընթերցողներին։ Շնորհանդեսը սկսվեց << Երևան>> կինոստուդիայում նկարահանված Զորայր Խալափյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: Գրողի կյանքի և գործունեության, գրքի բովանդակության մասին խոսեցին հեղինակի եղբայր՝ Թեմիկ Խալափյանը, բանաստեղծ, «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, «Այսքան բան» գրքի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը, գրականագետ Երվանդ Տեր – Խաչատրյանը,ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանը ,գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, և այլք:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են