«Քաոս և ներդաշնակում՝ 2008-2015 թթ. վերափոխությունները»


    Հուլիսի 20-ին, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ինժեներ, «Ամեն ինչ իր ժամանակին» օրացույցի հեղինակ Ֆելիքս Դանիելյանի «Քաոս և ներդաշնակում՝ 2008-2015 թթ. վերափոխությունները» գրքի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Հեղինակն իր խոսքում նշեց, որ գիրքը նպաստելու է ժամանակի հետ չփոփոխվող գիտելիքների ստեղծմանը, ընկալմանն ու տիրապետմանը, պահպանմանն ու նորացմանը, ինչպես նաև հաջորդ սերունդներին փոխանցվող գիտելիքների տեխնոլոգիայի ձևավորմանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են