Աջակցության ակցիա


    Հուլիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ 2014-2016թթ․ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին աջակցության ակցիա՝ ԱՄՆ-ում և ՀՀ-ում գործող Կիլիկիայի <<ՊԷՅԼԱՆ>> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: Ներկաներին ողջունեց <<ՊԷՅԼԱՆ>> հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության երևանյան մասնաճյուղի պատասխանատու Հարություն Կուպոլյանը: Զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին իրենց խոնարհումի խոսքն ուղղեցին <<ՊԷՅԼԱՆ>> հայրենակցական միության կից տիկնանց հանձնախմբի քարտուղար Վարսեր Մարգարյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի մշակույթի բաժնի պետ Հայկուհի Քյուփելյանը, ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը, արցախյան պատերազմի մասնակից, գրող Հովիկ Վարդումյանը և այլք: Հիշատակի երեկոյին իրենց երգն էին բերել Արմեն Դանիելյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային երգեցողության բաժնի դասախոս Մարգարիտա Շահինյանը, ժողովրդական երգերի կատարող Հայկ Մխոյանը: Հուշ-երեկոն վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են