Մնացական Հարությունյանի «Կռապաշտները» գրքի շնորհանդեսը


    Մարտի 16-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ լրագրող Մնացական Հարությունյանի «Կռապաշտները» գրքի շնորհանդեսը: Հեղինակը գեղարվեստական ընդհանրացումներով կարողացել է ստեղծել միմյանց հետ փոխկապակցված էպիկական պատումներ, որոնց մեջ իրականն ու երևակայականը սյուրռեալիստական ավարտ են ունենում: Հեղինակին ողջունեցին ՀՀ հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, գրող, բանաստեղծ, թարգմանիչ հրապարակախոս, Համահայկական գրական հիմնադրամի տնօրեն Լևոն Բլբուլյանը, հասարակական գործիչ Սարգիս Խաչատրյանը, արվեստաբան Մարտին Միքայելյանը, լրագրող, գրող, հրապարակախոս Ռուբեն Սիմոնյանը, լրագրողներ Էմմա Տանանյանը և Ավթանդիլ Գրիգորյանը, գրող, հրապարակախոս Հովիկ Վարդումյանը, մանկավարժ Ալիսա Հակոբյանը: Ցերեկոյի հանդիսավարն էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են