Շրջայց գրադարան


    Փետրվարի 6 -ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Ուսում» հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Նաիրա Սարիբեկյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և գրիչը: Փոքրիկները առիթ ունեցան նաև փորձարկելու ARLOOPA հավելվածը և բացահայտելու անտեսանելի վերտուալ պատկերները: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են