Հանդիպում բժիշկ-դաշնակահար Սեդա Ապրեսյանի հետ


    Դեկտեմբերի 25-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բժիշկ-տրուենտների ակումբի անդամներին: Երեկոն նվիրված էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ բժիշկ, դաշնակահար Սեդա Ապրեսյանի երաժշտական գործունեությանը: Բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանի և այլոց ողջույնի խոսքերին հաջորդեց «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաների կողմից Սեդա Ապրեսյանի ստեղծագործության երաժշտական կատարումը: Երեկոյի մասնակիցները համակ ուշադրությամբ ունկնդրեցին Սեդա Ապրեսյանի դաշնամուրային կատարումները: Հանդիսությունը վարում էր դաշնակահարուհի Նաիրա Մելիքյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են