Շրջայց գրադարան


    Դեկտեմբերի 21-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ՝ Նաիրա Սարիբեկյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և գրիչը: Շրջայցի ավարտին երեխաները գրադարանի դահլիճում դիտեցին Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի թատերախմբի՝ «Թումանյանական թատերախաղեր» ներկայացումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են