Շրջայց գրադարան


    Դեկտեմբերի 21-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկի ուղեկցությամբ: Նրանք մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Այնուհետև մանկական բաժնում դիտեցին ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը և խաղացին համանուն խաչբառը: Շրջայցի ավարտին երեխաները գրադարանի դահլիճում դիտեցին Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի թատերախմբի՝ «Թումանյանական թատերախաղեր» ներկայացումը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են