Թումանյանական թատերախաղեր


    Դեկտեմբերի 21-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի թատերախումբը՝ Ամանորյա տոներին ընդառաջ, հանդես եկավ «Թումանյանական թատերախաղեր» ներկայացմամբ: Թատերախմբի գեղարվեստական ղեկավարը դերասանուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս, ժողովրդական վարպետ Մարինե Մխիթարյանն էր: Ներկայացումներն հագեցած էին ուրախ և համահունչ երգերով ու պարերով: Տոնական տրամադրությունը համակել էր բոլորիս: Երեխաները վայելեցին Ձմեռ պապի և Ձյունանուշի ներկայությունը, որոնց աշխարհն ու հրաշքների մասին պատկերացումները դուրս են մեր մոլորակից։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են