Հանդիպում բանաստեղծ, մանկավարժ Ժաննա Ղոչիկյանի հետ


    Դեկտեմբերի 15-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, մանկավարժ, բանասեր,լրագրող Ժաննա Ղոչիկյանի հետ: Միջոցառմանը ներկա էին մշակույթի գործիչներ, գրականագետներ, ընթերցողներ: Բացման խոսքով հանդես եկավ հաղորդավար, դերասան, դրամատուրգ, լրագրող Գարիկ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց ոչ միայն սիրված լրագրողի այլ նաև բանաստեղծի «Պատից այս կողմ» բանաստեղծական ժողովածուի մասին: Լրագրողին ողջունեցին գրաքննադատ նշված ժողովածուի առաջաբանի հեղինակ Անի Փաշայանը, գրքի նկարազարդող, հեռուստանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը, լրագրող Արայիկ Մանուկյանը, ռեժիսոր Ալիկ Ստեփանյանը, հեռուստատեսության պրոդյուսեր Նելլի Ավետիսյանը, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծուհի Ջուլիետա Ասատրյանը, գրող, հրապարակախոս Թորոս Թորանյանը: Ցերեկոյի ընթացքում Ժաննա Ղոչիկյանի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են