Շրջայց գրադարան


    Դեկտեմբերի 11-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի աշակերտները դասղեկների ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: Այնուհետև մանկական բաժնում դիտեցին ռեժիսոր Ստեփան Անդրանիկյանի «Պինգվին Վինը» մուլտֆիլմը և խաղացին համանուն խաչբառը: Նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը և գրիչը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են