Գրադարանի հյուրն է պարոն Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին


    Դեկտեմբերի 4-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին՝ թարգմանչի ուղեկցությամբ: ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հյուրերին ծանոթացրեց գրադարանի գործառույթների, աշխատանքային ծրագրերի հետ, տեղեկացրեց գրադարանում կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: Քննարկվեցին երկկողմանի համագործակցության հետագա ծրագրեր: Այնուհետև ԿԳ-ի տնօրենի և գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանի ուղեկցությամբ մեր հյուրերը շրջեցին գրադարանի բոլոր բաժիններում, ծանոթացան իրականացվող աշխատանքների հետ: Հանդիպման ավարտին պարոն Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին իր ստորագրությունը թողեց գրադարանի բարեկամների սյունաշարում: Դրվեց համագործակցության նոր սկիզբ … Մեր հյուրերը գրադարանից հեռացան ջերմ տպավորություններով և ետ վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են