Շրջայց գրադարան


    Դեկտեմբերի 1 -ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Եվրոպական համալսարանին կից հիմնական դպրոցի 4- րդ դասարանի աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Նրանք մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: Մանկական գրականության բաժնից աշակերտները ընտրեցին իրենց հետաքրքրող գրքեր: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են