Կառլոս Աբովյանի «Կաղնու ծառ Լոռվա ձորում» գրքի շնորհանդես


    Դեկտեմբերի 1-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նկարիչ Կառլոս Աբովյանի «Կաղնու ծառ Լոռվա ձորում» գրքի շնորհանդեսը: Գիրք-հուշալբոմը նվիրված է գեղանկարիչ Կառլոս Աբովյանի կյանքին ու ստեղծագործությանը: Մտերիմների, ընկերների և բարեկամների հուշերից հառնում է մեծանուն արվեստագետի առինքնող մարդկային կերպարը: Գրքում օգտագործված են նաև Կառլոս Աբովյանի բնապատկեր-լուսանկարները: Կառլոս Աբովյանի հետ կապված հուշերով ներկաների հետ կիսվեցին հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանը, թարգմանիչ, ճարտարապետ Շողիկ Ամիրխանյանը, լրագրող Հովհաննես Կարապետյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, իմաստասեր Աշոտ Պետրոսյանը, ազգային ժողովի տեղեկատվության և վերլուծության վարչության պետ Մարո Ասատրյանը, գրքի կազմող, նկարչի դուստր Անուշ Աբովյանը: Հանդիսությունը վարում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են