«Խոսք մոր մասին» խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթ


    1998թ.-ից Ռուսաստանում նոյեմբեր ամսվա վերջին կիրակի օրը նշվում է որպես մայրության տոն և այդ առիթով նոյեմբերի 24-ին Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ Երևանում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համատեղ, տեղի ունեցավ «Խոսք մոր մասին» խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթ: Ողջունելով հանդիսատեսին՝ վերոնշյալ կենտրոնի մշակութային ծրագրերի համակարգող Սուսաննա Ավանեսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը: Շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանում՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Ացամազ Բիչենովը: Միջոցառումը հագեցած էր ասմունքով և երաժշտական կատարումներով: Ելույթ ունեցան Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական, Ա. Պուշկինի անվան թիվ 8, ք. Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 դպրոցների, և «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոն-ստուդիայի սաները: Բանաստեղծ, գրող Էդուարդ Ասադովի ստեղծագործության ընթերցմամբ հանդես եկավ «Շարժում» կազմակերպության նախագահ Թերեզա Գալստյանը: Հանդիսությունն ամփոփեց Աշոտ Վարդանյան և Կատրին Սարգսյան պարային զույգը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են