Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված «Աշխարհի խիղճը» ֆիլմի ցուցադրություն


    Նոյեմբերի 24-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված «Աշխարհի խիղճը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Բախչինյանը, ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյանը: Բացման և ողջյունի խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի անվան «Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են