Շրջայց գրադարանով


    Նոյեմբերի 17-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ Անի Բաղդասարյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը, ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Այնուհետև աշակերտները ներկա գտնվեցին երգահան, երգերի հեղինակ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունու «Հայեր միացեք» երգարանի շնորհանդեսին: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են