Շրջայց գրադարանով


    Նոյեմբերի 16-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն իրենց դասղեկ՝ Ա. Պետրոսյանի և ֆրանսերենի ուսուցչուհի Ա.Դավթյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, ապա երեխաները շրջեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոններ, ընթերցասրահ, սպասարկման և մանկական բաժիններում: Մանկական բաժնում մեծ ոգևորությամբ երեխաները խաղացին մուլտ – խաչբառ: Շրջայցի ավարտին նրանք խաղացին ուսուցանող խաղ- մրցույթ ֆրանսերեն լեզվով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են