Շրջայց գրադարան


    Նոյեմբերի 14- ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները իրենց դասղեկ՝ Մարիա Մինասյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, ապա երեխաները շրջեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոններ, ընթերցասրահ և սպասարկման բաժիններում: Մանկական բաժնում մեծ ոգևորությամբ խաղացին մուլտ- խաչբառ, հանելուկախաղ և դիտեցին «Վիշապագորգ» մուլտֆիլմը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են