Ժան-Պատրիկ Մուրադյանի «Վաճառել ավելի լավ ...» գրքի շնորհանդես


    Ա . Իսահակյանի անվան ԿԳ-ի « Ֆրանկոֆոնիայի կենտրոն »
բաժնի հյուրն էր ֆրանսահայ վաճառքի փորձառու մասնագետ Ժան-Պատրիկ Մուրադյանը /Հովհաննես Մուրադյան/ կնոջ՝ Իռմա Մուրադյանի հետ: «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի վարիչ՝ Լ. Խաչատրյանը ողջունեց հանդիսատեսին և ներկայացրեց պարոն Մուրադյանին և նրա արդեն 6 լեզվով թարգմանված «Վաճառել ավելի լավ... »գիրքը: Հեղինակն արհեստավարժորեն ներկայացրեց վաճառքի կազմակերպման բոլոր փուլերը, որոնք կնպաստեն ստեղծել վստահելի մթնոլորտ:Պարոն Մուրադյանը կարևորեց հատկապես վաճառքի հոգեբանական գործոնը և օգնությունը գնորդին ընտրություն կատարելու գործում:Դասախոսությունը ֆրանսերենից թարգմանեց ՀՖՀՀ-ի ուսանողուհի՝ Էլլա Մնացականյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են