Գրական - երաժշտական ցերեկույթ՝ «Աշնանային ռիթմեր»խորագրով


    Նոյեմբերի 7-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում Հայաստանի գրողների միության Պոեզիայի բաժանմունքի , Մշակույթի Հայկական Ֆոնդի և Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հետ համատեղ տեղի ունեցավ գրական - երաժշտական ցերեկույթ՝ «Աշնանային ռիթմեր» խորագրով: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանը: Ցերեկույթը անցկացրեց բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ Արևշատ Ավագյանը: Միջոցառման ընթացքում գրողները ընթերցեցին իրենց ստեղծագործություններից հատվածներ: Ցերեկույթը ավարտվեց գրող, կոմպոզիտոր, երգիչ Արսեն Համբարյանի երաժշտական կատարմամբ:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են