Շրջայց գրադարանով


    Նոյեմբերի 1- ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ: Ապա երեխաները շրջեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոններ, ընթերցասրահ և սպասարկման բաժիններում: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են