Շրջայց գրադարանով


    Հոկտեմբերի 31- ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի 5- րդ դասարանի աշակերտները: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ այնուհետև խաղացին OSMO տրամաբանական խաղը: Ապա երեխաները շրջեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոններ, ընթերցասրահ և սպասարկման բաժիններում, «Իսահակյան» պարտեզ-ընթերցարանում։ Մանկական բաժնում աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Վիշապագորգ» մուլտֆիլմը և խաղացին մուլտխաչբառ «Սասնա ծռեր»: Անմոռանալի օր անցկացնելուց հետո մեր հյուրերը մեծ տպավորություններով հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են