Հանդիպում լիբանանահայ գրող Սալբի Քյուրքչյան-Թաշչյանի հետ


    Հոկտեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի «Մանկական գրականության» բաժնում տեղի ունեցավ հանդիպում լիբանանահայ գրող Սալբի Քյուրքչյան-Թաշչյանի /Սալբի Քիւրքճեան-Թաշճեանի/ հետ: Հեղինակին ողջունելու էին եկել Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Արփինե Հարությունյանի ուղեկցությամբ: Փոքրիկ ընթերցողները երաժշտական կատարմամբ ողջունեցին ներկաներին: Աշակերտներն ունկնդրեցին մի շարք հեքիաթներ՝ դերասանուհի Գայանե Սամվելյանի և Սալբի Քյուրքչյան-Թաշչյանի ընթերցմամբ: Մանկագիրը երեխաներին խոստացավ նոր հանդիպումներ, նոր հեքիաթներ և հավելեց, որ պետք է հեքիաթներով ապրել: Այնուհետև, մեր հյուրերը շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան գրադարանի բաժիններում իրականացվող աշխատանքների և գրքերի ֆոնդին: Անմոռանալի օր անցկացնելուց հետո նրանք ուրախ տրամադրությամբ հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են