Հոկտեմբերի 17-ը բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի մահվան օրն է: Օրվա կապակցությամբ Երևանի «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրինությունն ու աշխատակազմը այցելեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոն` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Վարպետի հիշատակին: Ներկա էին նաև շատ մտավորականներ, Ավ. Իսահակյանի անունը կրող Երևանի № 16 ավագ դպրոցի աշակերտները՝ ուսուցիչների ուղեկցությամբ և այլոք։ Մասնակիցները ծաղիկներ դրեցին Վարպետի հուշարձանին։ Ելույթներով հանդես եկան և իրենց սրտի խոսքն ասացին մեծ Վարպետի թոռը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀԳՄ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը, «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, և այլոք։ Ասմունքով հանդես եկան Իսահակայանի անվան դպրոցի սաները, որոնք կատարեցին Վարպետի գործերը: Իսահակյանական պոեզիան շարունակվեց դերասանուհի Գայանե Սամվելյանի կատարմամբ․․․։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են