Հոկտեմբերի 13-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ «Լուսաբաց հրատարակչության» հետ համատեղ տեղի ունեցավ շվեցարացի մեծ գրող Բենժամեն Կոնստանի «Ադոլֆ» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Վեպը առաջին անգամ է հրատարակվել հայերեն՝ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ: Գիրքը տպագրվել է հեղինակի ծննդյան 250-ամյակի առթիվ, այն համարվում է 19-րդ դարի եվրոպական ռոմանտիզմի գրականության գլուխգործոցներից մեկը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը ներկայացրեց վեպը: Այնուհետև, վեպի և թարգմանական աշխատանքի կարևորության մասին խոսեցին բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Արտեմ Հարությունյանը և դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են