Ռոբերտ Եսայանի «Խաչ և սուր» գրքի շնորհանդես


    Հողն աչքի լույս է.
Կորցրեցիր՝ դարեր շարունակ կխարխափես խավարում…
Ռոբերտ Եսայան
«Ռոբերտ Եսայանը անհանգիստ մի հեղինակ է, որի հոգին անդադար շարժման մեջ է ոչ միայն բանաստեղծական ոլորտներում, այլև անհայտ իրականության մեջ…»
«Նա զենքի մարդ է, ազգապաշտպանության մարտիկ …»:
Հրանտ Ալեքսանյան
Սեպտեմբերի 22-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ Անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով գրական- երաժշտական ցերեկույթ և բանաստեղծ Ռոբերտ Եսայանի «Խաչ և սուր» գրքի շնորհանդեսը:
«Խաչ և սուր» ժողովածուն, ուր ընդգրկվել են հեղինակի չափածո և արձակ էջերը, հոգևոր մի նոր տարածություն է բացում բանաստեղծի որոնումների դաշտում , ընդգծելով նրա հետաքրքրությունների, ձգտումների և առնչությունների հորիզոնը:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Ռոբերտ Եսայանի մասին տեսանյութով:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվանԿԳ » ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը :
Հեղինակի գրական գործունեության վերաբերյալ դրվատանքի և գրքի ծնունդի առիթով շնորհավորանքի խոսքեր ասացին պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Միլիտոնյանը, բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը, բանաստեղծ Արտաշես Արամը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը ,բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը: Երեկոյի հանդիսավարը դերասանուհի Գայանե Սամվելյանն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են