Գրական-երաժշտական ցերեկույթ


    Սեպտեմբերի 14-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը և «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամները: Բացման խոսքում Արևշատ Ավագյանը նշեց որ գրական-երաժշտական ցերեկույթի քննարկման թեման է «Գիտության նվաճումները պետք է ծառայեն մարդկությանը․․»։ Ելույթներով հանդես եկան գրող, լրագրող՝ Վրեժ Սարուխանյանը, իրավագետ, մաթեմատիկոս ,արձակագիր, քաղաքագետ՝ Անանիա Մաղաքյանը, երիտասարդ պատմաբան՝ Վահե Թորոսյանը, գրող, կոմպոզիտոր, երգիչ և երգահան՝ Արսեն Համբարյանը, մշակույթի ֆոնդի անդամ՝ Իդա Կիրակոսյանը։Միջոցառման ավարտին Արևշատ Ավագյանն իմի բերելով օրվա ելույթները, արտահայտած կարծիքները, հանգեց այն համոզման, որ իրավական քաղաքական գիտական դաշտի մասնագետները հակված են մեկ ընդհանուր գաղափարի՝ գիտության նվաճումները պետք է ծառայեն ազգային շահերին։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են