Շրջայց գրադարանով


    Գիտելիքի տոնին՝ սեպտեմբերի 1-ին, Ն․Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Աննա Սարգսյանի և ծնողների ուղեկցությամբ , նշեցին Գիտելիքի տանը՝ Ավ․ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում։ Պատանի ընթերցողներին մուտքի մոտ ողջունեց լրագրող կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը։ Աշակերտները ծանոթացան գրադարանի բաժիններում իրականացվող աշխատանքներին: Ամերիկյան կենտրոն բաժնում երեխաներին ներկայացվեցին եռաչափ տպիչը և եռաչափ գրիչը: Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին այն նյութերը, որոնցով աշխատում են վերոհիշյալ սարքերը, ապա խաղացին OSMO տրամաբանական խաղը:Հյուրընկալվեցին գրադարանի Բրիտանական, Ֆրանկոֆոնիայի կենտրոն բաժիններում, ընթերցասրահում, սպասարկման և մանկական գրականության բաժիններում դիտեցին և ծանոթացան գրքերի գանձարանի (ֆոնդի) հետ, մեծ ոգևորությամբ շրջեցին «Իսահակյան» պարտեզ-ընթերցարանում: Գրադարանի դահլիճում նրանք ունկնդրեցին Սողոմոն Մկրտչյանի «Խելքը, երջանկությունը և հարստությունը» պատմվածքը՝ դերասանուհի, ասմունքող Գայանե Սամվելյանի ընթերցմամբ։ Խաղացին «Վերականգնենք հայկական ժողովրդական խաղերը»-ից «Հանելուկախաղ», «Առածանի» և «Մուլտխաչբառ» խաղերը։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո նրանք հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են