Գրադարանի հյուրն էր Ֆրանսին Մոկը


    Հունիսի 24-ին ,Ավ․ Իսահկյանի անվան ԿԳ-ի հյուրերն էին ՀՀ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ֆրանսին Մոկը։ ԿԳ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հյուրերին հանգամանալից ծանոթացրեց գրադարանից օգտվելու կանոններին, բաժիններում կատարվող աշխատանքներին, տեղեկացրեց գրադարանում կազմակերպվող դասընթացների և ակումբների մասին: Տիկին Մոկը ծանոթացավ Կենտրոնական գրադարանի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի աշխատանքներին, որի նպատակն է ընթերցողներին ծանոթացնել գրադարանի ֆոնդի ֆրանսերեն լեզվով գրականությանը. ֆրանսալեզու ստեղծագործողների աշխատություններ, բառարաններ (լեզվական, տեխնիկական, բժշկական, քերականական և այլն), գիտության տարբեր ոլորտներին վերաբերող գրքեր և ամսագրեր: Այցի ընթացքում Ֆրանսին Մոկը ներկայացրեց, որ ֆրանկոֆոնիայի ծրագրերի շրջանակում նախատեսվում է շուրջ 500 միավոր ֆրանսալեզու գրականություն և 10 դյուրակիր համակարգիչ՝ յուրաքանչյուրը ներբեռնված 400 գրքով, նվիրաբերել ԿԳ-ում գործող Ֆրանկոֆոնիայի կենտրոնին։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև համագործակցության հետագա ծրագրեր։

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են