Գրադարանի հյուրերն էին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամները


    Հունիսի 22-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանը և «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամները: Դահլիճում ցուցադրված էին նկարիչ Սերգեյ Պողոսյանի գեղանկարչական աշխատանքները: Ողջույնի խոսքով հանդես եկավ Իսահակյան գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ով կարևորեց «Մշակույթի հայկական ֆոնդի» կողմից նման միջոցառումների կազմակերպումը։ Իրենց ստեղծագործությունները ներկայացրին «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի անդամները: Երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց երգիչ, երգահան Արսեն Համբարյանը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են