«Շրջայց գրադարանով»


    Մայիսի 18-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևանի 186 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկ Էլմիրա Սահակյանի ուղեկցությամբ: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ շրջեցին Իսահակյան գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում աշակերտներին ներկայացվեց եռաչափ տպիչը և խաղացին OSMO տրամաբանական խաղը: ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնում» նրանք գրանցվեցին՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը, ծանոթացան գրականության ֆոնդին: Այնուհետև գրադարանի դահլիճում աշակերտների հետ կազմակերպվեց էլեկտրոնային «Ալիանս» և «Համրախաղ» խաղերը: Խաղի ընթացքում թիմերը լուրջ պայքարում էին միմյանց դեմ, բայց արդյունքում հաղթեց ընկերությունը: Վերջում դասղեկը դպրոցի կողմից գրքեր նվիրեց գրադարանին: Աշակերտների ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ նրանք հրաժարվում էին հեռանալ գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են