«Շրջայց գրադարանով»


    Մայիսի 18-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին Երևան քաղաքի թիվ 16 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ տնօրեն Սվետլանա Պողոսյանի և դաստիարակ Նինա Սարգսյանի ուղեկցությամբ: Փոքրիկները մեծ ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրքերի գանձարանի հետ: «Ամերիկյան կենտրոն» բաժնում նրանց ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը, որի օգնությամբ էլ պատրաստեցին տարբեր առարկաներ: Այնուհետև խաղացին տրամաբանությունը զարգացնող «OSMO» խաղը, ապա «Մանկական գրականության բաժնում» սովորեցին և խաղացին «Հանելուկախաղ», լսեցին և դիտեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթը: Գեղեցիկ ժամանակ անցկացնելուց հետո փոքրիկները հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են