Նիկոլայ Դավթյանի «7 քար» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրություն


    Ապրիլի 28-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ վավերագրական ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «7 քար» գիտահանրամատչելի ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է հայկական խաղերի մասին, որոնցում դաստիարակչական գաղափարներ և հետաքրքիր գաղտնիքներ են թաքցված: Ներկա էին ընթերցողներ, զբոսավարներ, ուսանողներ և այլք:
«Մեր գենետիկ կապը նախնիների հետ արտացոլված է մեր խաղերում, հեքիաթներում, ավանդույթներում... Ապագան ցույց կտա, թե որքանով ենք մենք պատրաստ այս բացահայտումներին, գաղափարներին և փոփոխություններին, որքանով կընդունենք և կհետևենք մեր նախնիների իմաստուն հուշումներին»:
Նիկոլայ Դավթյան
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ «Տիր-Ար» ընկերության տնօրեն պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը:
Ֆիլմի դիտումից հետո ներկաներն ունկնդրեցին անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի դասախոսությունը՝ «Աստղագիտությունը հնագույն Հայաստանում» թեմայով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են