Պարույր Սևակ «Անլռելի զանգակատուն»


    Հայ ազգը իր բազմադարյան պատմության մեջ ունի մի էջ, որի մասին յուրաքանչյուր հայ խոսում է թախիծով և հուզմունքով: Դա 1915 թվականի Oսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործոթյունն է: Հայոց ցեղասպանության 102 տարելիցին նվիրված միջոցառուների շրջանակում ապրիլի 26-ին, Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հարթակում տեղի ունեցավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի բեմականացումը /գեղարվեստական ղեկավար` դերասանուհի Արսինե Նավասարդյան, պրոդյուսեր՝ Ինգա Սարուխանյան/: ...Խանգարե՞լ: Ինչի՞ համար... Գարուն էր: Չեկած ամառ` Փուլ եկավ երկնակամար, Ձյուն մաղեց մեր բաց գլխին, Ձյուն մաղեց` կրակի՜ պես... -Գարուն ա, ձուն ա արել... Պոեմում Կոմիտաս Վարդապետի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են, որը դերասանական ուրույն վարպետությամբ ներկայացրեցին «Գլոբ Պրոգրես» պրոդյուսերական կենտրոնի թատերախմբի դերասաններ Շահեն Հախվերդյանը, Վալտեր Ավետիսյանը, Վարդգես Ղազարյանը, Հովհաննես Դիշչյանը, Կարեն Մուրադյանը, Երվանդ Ներսիսյանը, Աննա Գևորգյանը, Աննա Հովհաննիսյանը, Մարիամ Զաքարյանը՝ Պավել Սահակյանի և Անդրանիկ Արմաղանյանի նվագակցությամբ: «Անլռելի զանգակատուն»-ը ներկայացվեց պահանջատիրոջ ոգով. երիտասարդների հայրենասիրական շունչը վարակեց հանդիսատեսին և միջոցառումն ավարտվեց համատեղ յարխուշտայով և քոչարիով...

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են