Ընթերցանության մարաթոն


    Ապրիլի 18-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի Ամերիկյան անկյուն բաժնում տեղի ունեցավ ընթերցանության մարաթոն: Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» դասական վեպի մարաթոնյան ընթերցանության մասնակիցների թիվը իննսունութն էր: Առավոտյան ժամը 10-ին միջոցառման բացումն ազդարարեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը: Հաջորդիվ ընթերցանությանը միացան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական բաժնի մի շարք աշխատակիցներ, որոնց թվում էին Ռուբեն Հարությունյանը, Ռաֆայել Սամբոն, Թիֆընի Սիմսը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը, արձակագիր, հրապարակախոս, մշակութաբան Սեյրանուհի Գեղամյանը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահ Գարիկ Ղազարյանը, Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը, Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, դերասանուհիներ Արսինե Նավասարդյանը, Գայանե Սամվելյանն ու Մարիամ Հակոբյանը, Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, պոետ, գրաքննադատ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը, «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի տնօրեն, գրող Գոռ Հարությունյանը, գրող, թարգմանիչ Լիա Իվանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը, գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Գրիգոր Բաղդասարյանը, բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը, հեռուստալրագրող, «Հայից հայ» հաղորդաշարի հեղինակ Արփեն Մովսիսյանը, «Ավ.Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, Խաղաղության կորպուսի կամավոր Մարգարիտ Ռոզա-Դելլին, գրող, կինոգետ Դավիթ Մաթևոսյանը, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գոհար Գալստյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը, կինոգետ, կինոդրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, «Ուսմունք» կրթահամալիրի սաները և դասվարը՝ Լիլիա Թորոսյան, դերասաններ, լրագրողներ, ուսանողներ, գրողներ, գրականագետներ և շատ շատերը: Վեպի վերջաբանն ընթերցեց «Իսահակյան» թատերախմբի սան Վահագն Թուլբենջյանը՝ նույն ինքը օրվա Թոմ Սոյերը: Գյումրիի, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյունները տեսակամուրջի միջոցով մասնակցում և հետևում էին մարաթոնին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում, և յուրաքանչյուր ընթերցող 5 րոպե բարձրաձայն կարդալուց հետո գիրքը փոխանցեց մյուսին: Երևանում մասնակիցները միացան՝ իր հանրահայտ ցանկապատը ներկող, Թոմ Սոյերին և ներկեցին Իսահակյանական պուրակում տեղադրված ցանկապատը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են