«Մոնոներկայացում».կարդում է դերասանուհի Գայանե Սամվելյանը


    Ապրիլի 19-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Մոնոներկայացում»: Կարդում էր դերասանուհի Գայանե Սամվելյանը: Դահլիճը ողողված էր պոեզիայի շնչով: Հանդիսատեսը մեծ սիրով և համակ ուշադրությամբ ունկնդրեց սիրելի դերասանուհու ասմունքը: Միջոցառման ընթացքում հնչեցին հայ բանաստեղծներ՝ Նահապետ Քուչակի, Սայաթ Նովայի, Միսաք Մեծարենցի, Ալիսա Կիրակոսյանի, Մարո Մարգարյանի,Երվանդ Պետրոսյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վահան Թեքեյանի և Արևշատ Ավագյանի բանաստեղծությունները:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են