Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հրաչօի /Հրաչյա Մաթևոսյան/ 80-ամյակին


    Երանի՜ , հազա՜ր երանի
Անցած-գնացած մեր երանիներին,
Սարերից եկող, սարեր բարձրացող
Մեր գալիք բոլոր երանիներին:
Հրաչօ
Ապրիլի 18-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված արձակագիր, հրապարակախոս Հրաչօյի /Հրաչյա Մաթևոսյան/ ծննդյան 80-ամյակին: Դահլիճում ներկա էին աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Հրաչօյի գրչակից ընկերները, մշակույթի գործիչներ, գրականագետներ, հեռուստալրագրողներ, հեղինակի հարազատները և բազմաթիվ ընթերցողներ: Բանախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը, գրող, ազատամարտիկ, արձակագիր Հովիկ Վարդումյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը, Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի տնօրեն Հասմիկ Կարապետյանը կիսվեցին իրենց հիշողություններով՝ կապված Հրաչյա Մաթևոսյանի անցած գրական ուղու հետ:
Երաժշտական կատարումով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, երգիչ Արտակ Ստեփանյանը:
Դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ ներկաները վայելեցին Հրաչօյի ստեղծագործությունները :

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են