Գրական-երաժշտական ցերեկո նվիրված ՀՀ ոստիկանության օրվան


    Ապրիլի 18-ին «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում՝ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի և Կենտրոն թաղապետարանի հետ համատեղ, տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկո «Միշտ ժողովրդի հետ» խորագրով՝ նիրված ՀՀ ոստիկանության օրվան :
«Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը` պայքարն ընդդեմ հանցավորության և հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը` անձնազոհություն, և հայ ոստիկանը պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության և կյանքի գնով»: Հանդիսության մեկնարկն ազդարարվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ Գագիկ Վարդանյանի հայկական եռագույնը դահլիճ բերելու հրահանգով: Թմբուկի զարկերի ներքո դրոշը ներս բերելուց հետո, հնչեց Հայաստանի հանրապետության պետական հիմնը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ «Ավ. Իսահակյանի անվան ԿԳ»ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ երաժշտական կատարումներով ողջունեցին Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի ջութակահարների անսամբլի և պարային համույթի սաները, Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաներ Մարիա Շահինյանը, Դավիթ Հարությունյանը և Արտյոմ Խաչատրյանը, ազգային նվագարանների գիտակ, երաժիշտ Մանուկ Հարությունյանը, Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի «Արմենիա» պարի համույթի սաները, ժողովրդական երգիչ Արթուր Մեսրոպյանը և այլք:
Գագիկ Վարդանյանը հանդիսավորությամբ պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ինչպես վետերան ոստիկաններին, այնպես էլ՝ միջոցառման մասնակից շնորհալի երեխաներին:
Գրական-երաժշտական ցերեկոյի հանդիսավարը դերասանուհի Գայանե Սամվելյանն էր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են