«Շրջայց գրադարանով»


    Ապրիլի 5-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրերն էին «Հայաստանում Եվրոպական նախակրթարան» հիմնադրամի սաները՝ տնօրեն Լիանա Բադալյանի և ծնողների ուղեկցությամբ: Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան իրականացվող աշխատանքների և ծրագրերի հետ, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում երեխաներին ներկայացվեց նորագույն տեխնիկայի եռաչափ տպիչը, եռաչափ գրիչը և ցույց տրվեց, թե ինչպես կարելի է այդ սարքերի միջոցով ստանալ տարբեր առարկաներ, այնուհետև խաղացին տրամաբանությունը զարգացնող «OSMO» խաղը, ապա «Մանկական գրականություն» բաժնում սովորեցին և խաղացին «Համրախաղ», «Հանելուկախաղ», դիտեցին ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմը: Անմոռանալի օր անցկացնելուց հետո աշակերտները մեծ դժվարությամբ հեռացան գրադարանից՝ նորից վերադառնալու ակնկալիքով:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են