Դասախոսություն նվիրված ֆրանսահայ նկարիչ Գառզուի 110-ամյակին


    ...Մի անուն, մի նկարիչ, «հայու մի բեկոր», Հալեպում ծնված, Կահիրեում ուսում առած, եկավ ու նվաճեց Փարիզը, դարձավ եվրոպական մշակույթի հայտնի արվեստագետներից մեկը…
Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում մարտի 29-ին, «Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում» միջոցառումների շրջանակներում, տեղի ունեցավ դասախոսություն՝ «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուի (Գառնիկ Զուլումյան) 110-ամյակին: ԿԳ-ի Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի աշխատակից Երանուհի Հովսեփյանը մանրամասն ներկայացրեց արվեստագետի կյանքն ու ստեղծագործական աշխատանքները: Դահլիճի էկրանին ցուցադրվեց տեսաֆիլմ, որը հանդիսատեսին ավելի պատկերավոր դարձրեց Գառզուի կերպարը:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են