Հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանին


    Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում, «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակում, մարտի 29-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանին: Ներկա էին մշակույթի և հասարակական գործիչներ, լրագրողներ, բազմաթիվ ընթերցողներ, մանուկներ, բանաստեղծի ընկերներն ու հարազատները:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տ. Թովմա քահանա Անդրեասյանի օրհնությամբ և աղոթքով: Հանդիսատեսը կարծես մանկացել էր Երվանդ Պետրոսյանի ստեղծագործությունների ներքո...
Բանաստեղծի գրական գործունեության, նրա մասին հուշերով հանդես եկան բանաստեղծուհի, մանկագիր Անուշ Վարդանյանը, գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Բլբուլյանը, հրապարակախոս, լրագրող Հովհաննես Պապիկյանը, գրող, թարգմանիչ հրատարակիչ Վաչագան Սարգսյանը, գրող, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը և այլք:
Ցերեկոն հագեցած էր նաև երաժշտական և պարային կատարումներով: Ելույթ ունեցան «Տաթև» դպրոցի, «Զատիկ» վոկալ խմբի, <<Շ. Շահամիրյան>> կրթահամալիրի սաները:
Հանդիսատեսն ունկնդրեց բանաստեղծություններ հուշ-ցերեկույթի հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:
«Ինչ լա~վ է, որ սարդի նման
Ոտքեր չունեմ ես անհաշիվ,
Թե չէ՝ հայրս ինչպե՞ս կառներ
Ամեն ոտքիս մի-մի կոշիկ:
Բա քրո~ջս, բա եղբո~րս...
Մեր տանը մարդ, ախր, շատ կա,
Այն ժամանակ պետք կլիներ
Մեզ կոշիկի մի ֆաբրիկա:
Չէ ´, լավ է, որ սարդի նման
Ոտքեր չունենք մենք անհաշիվ,
Թե չէ՝ տանը ո՞նց շարեինք
Մենք կողք-կողքի այդքան կոշիկ»:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են