«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»


    Մարտի 29-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում հյուրընկալվել էին Երևանի Կենտրոն համայնքի թիվ 6 մանկապարտեզի ավագ խմբի սաները` դաստիարակ Նաիրա Նալբանդյանի ուղեկցությամբ: Երեխաները մեծ սիրով և հետաքրքրությամբ շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին: Մանկական գրականության բաժնում երեխաներն ունկնդրեցին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնի» հեքիաթը, դիտեցին ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանի հեղինակած «Վիշապագորգ» մուլտֆիլմը և խաղացին «Հանելուկախաղ»: Փոքրիկները դաշնամուրի նվագակցությամբ երգեցին մանկական գեղեցիկ երգեր: Հատկապես տպավորիչ էր Կոմիտասի «Կաքավիկ» երգը, որը հուզեց բոլորին: Երեխաները տպավորված և ոգևորված հեռացան գրադարանից:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են