Շրջայց գրադարանով


    Փետրվարի 24-ին «Շրջայց գրադարան» ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանում հյուրընկալվեցին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հայկուհի Կարապետյանի ուղեկցությամբ: Աշակերտները շրջեցին գրադարանում, ծանոթացան գրադարանից օգտվելու կանոններին, իրականացվող աշխատանքներին, տեղեկացվեցին կազմակերպվող դասընթացների, ակումբների մասին: «Ամերիկյան կենտրոն» բաժնում ծանոթացան նորագույն տեխնիկային՝ եռաչափ տպիչին, եռաչափ գրիչին, որոնց միջոցով պատրաստեցին տարբեր առարկաներ, որոնք որպես հուշ վերցրեցին իրենց հետ: Աշակերտները խաղացին «Ինձ մի կեր» ամերիկյան խաղը: Այնուհետև ԿԳ-ի «Մանկական գրականության բաժնի» պատասխանատու Արմինե Պետրոսյանը բաժնում երեխաներին ծանոթացրեց գրականության ֆոնդին, հետո նրանց հետ խաղաց հայկական ժողովրդական խաղեր՝ «Առածանի», «Հանելուկախաղ», ինչպես նաև երեխաները, վերհիշելով հայկական մուլտֆիլմները, լուծեցին «Մուլտխաչբառ»: Ապա աշակերտները գրանցվեցին «Մանկական գրականության բաժնում»՝ համալրելով գրադարանի ընթերցողների ցանկը և ստացան ընթերցողական տոմսեր:

Հեղինակային իրավունքները պաշտպանված © են